Դպրոցական ուսուցչուհին գրում է Իլհամ Ալիևին

15:36   08 Հուլիս 2020    412

Ադրբեջանի քաղաքացիները շարունակում են նամակ գրել նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղջաբեդիի շրջանի Սալմանբեյլի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գյուլբիքե Մամեդովան գրում է.

«Հարգելի պարոն նախագահ, Ղարաբաղի հարցը մեր ամենացավալի խնդիրն է: Միջազգային կազմակերպությունները անտարբերություն են դրսևորում այս հակամարտության նկատմամբ: Երբեմն նույնիսկ քննադատում են մեզ: Սակայն, Դուք արժանի կերպով եք ներկայացնում Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Ձեր ելույթը հունիսի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, ոգևորեց մեզ: Հայաստանի վարչապետը չէր կարողանում պատասխանել Ձեր խոսքերին, ինչը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հակառակորդը սխալ է:

Մենք հավատում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր արդարացի լուծումը: Մենք միշտ աջակցելու ենք Ձեր վարած քաղաքականությանը: Եթե պատերազմ լինի, ես պատրաստ եմ մասնակցել մեր հողերի ազատագրմանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները