Գուտերեշն աջակցել է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությանը

10:25   08 Հուլիս 2020    375

«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ հեռախոսազանգի համար: Նա ընդգծել է, որ աջակցում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի COVID-19-ին նվիրված հատուկ նստաշրջան անցկացնելու Ադրբեջանի նախաձեռնությանը: Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ տեխնիկական և լոգիստիկ հարցերի լուծման գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը և գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը վստահություն են հայտնել, որ ՄԱԿ-ի առաջիկա հատուկ նստաշրջանը կարևոր քայլ կլինի կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Գուտերեշ  


Վերնագիրի այլ պիտակները