Գերմանիայում հայտնվել են ավտոբուսներ, որոնք աշխատում են աղբից ստացվող Էներգիայով

17:42   08 Հուլիս 2020    245

Գերմանիայի Վուպերտալ քաղաքում հայտնվել են Էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, որոնք աշխատում են այնպիսի Էներգակայանի ջրածնային վառելանյութով, որն աղբ Է այրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է ԵվրոՊուլսը:

Դրա հետ մեկտեղ ոչ մի արտանետում չի գոյանում, բացի ջրային գոլորշուց: Այժմ այդպիսի դեռ տասը փոխադրամիջոցներ են ընթանում մի քանի երթուղիներով: Պլանավորվում Է, որ հաջորդ տարի դրանք կրկնակի ավելի կլինեն: Յուրաքանչյուր ջրածնային ավտոբուս փոխադրում Է մինչեւ 75 ուղեւոր:

Այդ նախագիծը պաշտպանել են Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի ու Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի իշխանությունները: Եթե ջրածնային ավտոբուսները հուսալի լինեն եւ դուր գան բնակիչներին, նման որոշումներ կարող են հայտնվել նաեւ եվրոպական այլ քաղաքներում: Բացի այդ, Գերմանիայում 2018 թվականից երթեւեկում Է ջրածնային վառելանյութով աշխատող գնացք, իսկ վերջերս այդպիսի գնացքներ են հայտնվել նաեւ Նիդեռլանդներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները