«Դա շատ կարևոր է սովորողների համար». Թրամփ

18:11   08 Հուլիս 2020    291

ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել նահանգապետերի վրա, որպեսզի վերջիններս տեղական ուսումնական հաստատություններին թույլատրեն գալիք աշնանը դասերն առկա եղանակով վերսկսել, գրում է thehill.com կայքը։

«Մենք ցանկանում ենք վերաբացել ուսումնական հաստատությունները։ Բոլորն են այդ ցանկանում՝ մայրերը, հայրերը, երեխաները։ Դրա ժամանակը եկել է»,- հայտարարել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք պատրաստվում ենք ճնշում գործադրել նահանգապետերի և մնացած բոլորի վրա, որպեսզի բացենք ուսումնական հաստատությունները: Սա շատ կարևոր է մեր ազգի համար, շատ կարևոր է սովորողների և նրանց ծնողների բարօրրության համար, ուստի՝ ճշնում կգործադրենք աշնանը դպրոցները բացելու հարցում»,- հավելել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը երկուշաբթի թվիթերյան իր օգտահաշվում գրել էր, որ ընդդիմադիր դեմոկրատները, քաղաքական պատճառներից ելնելով, պնդում են, որ ամերիկյան ուսումնական հաստատությունները համավարակի պայմաններում աշնանը շարունակեն հեռավար կարգով աշխատել։

Ջոնս Հոփքինս համալսարանի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2․9 միլիոն դեպք, մահացել է 130 000-ից ավել մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները