Հնդկաստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 740 հազարը

18:48   08 Հուլիս 2020    265

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը աճել է ավելի քան 22,7 հազարով և կազմում է 742.417, հայտնում են Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունից:

Հնդկաստանը կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ վերջին տվյալների ՝ հանրապետությունում բուժում է անցնում 264 944 մարդ, ապաքինվել է 456 830 պացիենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները