Եվրոպան դուրս կգա ճգնաժամից ավելի ուժեղացած, քան երբեւէ

20:52   08 Հուլիս 2020    283

Եվրոպան դուրս կգա ճգնաժամից ավելի ուժեղացած, քան երբեւէ, եթե մենք ամրապնդենք միասնությունն ու համերաշխությունը։

Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ներկայացնելով Գերմանիայի առաջնահերթությունները՝ որպես Եվրամիությունում նախագահող երկիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մերկելը հայտարարել է, որ համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի խորությունը նշանակում է, որ անդամ երկրները պետք է կոմպրոմիսի հասնեն, որպեսզի պայմանավորվեն վերականգնման համատեղ ֆոնդի մասին նախքան օգոստոսին ամառային արձակուրդները։

Հյուսիսային պահպանողական երկրներին չի հաջողվել հասնել համաձայնության մեծ պարտքեր ունեցող ԵՄ հարավային երկրների հետ, որոնք առավելապես տուժել են համավարակի հետեւանքով, 750 միլիարդ եվրո բնուջեով ֆոնդի կառուցվածքի եւ ծավալի մասին։

«Տնտեսական անկման խորությունը ստիպում է մեզ շտապել»,-օրենսդիրներին ասել է Մերկելը։ «Մենք չպետք է ժամանակ կորցնենք․ դրա հետեւանքով տուժում են ամենաթույլերը։ Ես շատ հուսով եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ այս ամառ։ Դա կպահանջի մեծ պատրաստակամություն բոլոր կողմերի հետ կոմպրոմիս հաստատելու։ «Մենք չպետք է պարզամտություն ցուցաբերենք․ բազմաթիվ անդամ պետություններում Եվրոպայի հակառակորդները պարզապես սպասում են, որ օգտագործեն ճգնաժամը սեփական նպատակներով»,-ասել է նա։ «Մենք պետք է ցույց տանք նրանց բոլորին, թե ինչում է կայանում ԵՄ-ում համագործակցության հավելյալ արժեքը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները