ԱՄՆ-ում լուսանկարիչը ֆիքսել է հզոր կայծակի՝ Հուդզոն գետին հարվածելու դիտարժան պահը

21:18   08 Հուլիս 2020    350

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում երկուշաբթի գիշերը ուժգին տեղումների ընթացքում կայծակը հարվածել է Հուդզոն գետի ջրերին։

Համացանցում հրապարակված լուսանկարներից մեկում ներկայացված է այն պահը, երբ կայծակը հարվածում է գետի ջրին՝ զուգահեռ ասես շրջանակի մեջ առնելով Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեղումներն ուղեկցվել են ամպրոպով, խոշոր կարկուտով, ինչի հետևանքով հարյուրավոր մեքենաներ են վնասվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները