Samsung-ը կանցկացնի սմարթֆոնի նոր բարձրորակ մոդելի վիրտուալ շնորհանդեսը

09:16   09 Հուլիս 2020    190

Օգոստոսի 5-ին Samsung ընկերությունը կներկայացնի իր սմարթֆոնի հիմնական մոդելներից մեկը։

Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ խոսքը վերաբերում է Galaxy Note 20 սմարթֆոնի բարձրորակ մոդելի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա «Galaxy Unpacked» խորագրով վիրտուալ միջոցառման շրջանակում։

Կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ այս տարի միջոցառումը կկայանա վիրտուալ հարթակում։

Համաձայն SamMobile-ի նախորդ հայտարարությունների՝ ընկերությունը կարող է նաեւ ներկայացնել Galaxy Z Fold 2 մոդելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները