Կանադան ավելի արդյունավետ է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան ԱՄՆ-ը. Թրյուդո

09:55   09 Հուլիս 2020    164

Կանադան ավելի լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան ԱՄՆ-ը և մյուս երկրները, հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Մենք կարողացանք ավելի արդյունավետ կերպով վերահսկել վիրուսը, քան մեր դաշնակիցներից շատերը, մասնավորապես մեր հարևանները»,- ասել է Թրյուդոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով կանադացիները դեմ են ԱՄՆ-ի հետ սահմանի բացմանը:

Կանադայում 106 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, ապաքինվել է 70 հազարը, մահացել է մոտ ինը հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները