Իտալուհի հարսնացուները բողոքում են

09:43   09 Հուլիս 2020    190

Իտալիայի հարսանեկան ասոցիացիան կազմակերպել է արտասովոր ֆլեշմոբ 15 հարսնացուի մասնակցությամբ, որոնք անցկացրել են ակցիա ընդդեմ հարսանիքների նկատմամբ սահմանափակումների, որոնք ընդունվել էին իշխանությունների կողմից կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ։

AIRB հարսանեկան ասոցիացիայի տվյալներով՝ հարսանեկան արարողությունների ոլորտում աշխատող ընկերությունների կոմերցիոն վնասը կազմում է իրենց բիզնեսի ամբողջ ծավալի շուրջ 80 տոկոսը։ «Մեզ մոտ միլիոնավոր աշխատակիցներ կան, մենք ունենք ավելի քան 30 հազար ընկերություններ, կա արտահանման սեկտոր, որն ամբողջավին դադարել է գործել»,-հայտարարել է AIRB քարտուղար Մարիո Կանդիտոնեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իտալիայում զույգերի մեծամասնությունը որոշել է հետաձգել հարսանիքը, քանի որ սոցիալական հեռավորությունն ու սահմանափակումներն արգելում են հավաքների ու հանդիսավոր արարողությունների անցկացումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները