Թրամփը սպառնացել է դպրոցներին զրկել ֆինանսավորումից

11:06   09 Հուլիս 2020    204

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կզրկի ամերիկյան դպրոցներին ֆինանսավորումից, եթե առաջիկա ուսումնական տարվա մեկնարկին նրանք չվերաբացվեն։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ «Ֆինանսավորումը կարող է դադարեցվել, եթե նրանք չվերաբացվեն»,- հայտարարել է նախագահը։

Իհարկե, Սպիտակ տան ղեկավարը չի մոռացել մեղադրել դեմոկրատներին՝ համավարակը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ Նա նաեւ նշել է, որ շատ երկրում դպրոցները բացվել են, եւ խնդիրներ չկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները