Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

11:36   09 Հուլիս 2020    197

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ևս 3 մարդ ապաքինվել է վարակից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 968 դեպք, վարակվածներից 844-ն առողջացել է, 15-ը` մահացել:

3903 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 202 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 12 172 181 է, մահացել է 552 164 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները