Ռուս զինվորականները հայտնել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք նախապատրաստելու մասին

11:56   09 Հուլիս 2020    186

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները սադրանքներ են պլանավորում Իդլիբի մի քանի բնակավայրերում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար դերծովակալ Ալեքսանդր Շչերբեցկին:

Նրա խոսքով՝ ահաբեկիչները մտադիր են Դամասկոսին մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ: Նա նշել Է, որ զինյալները պատրաստել են ոչ պակաս, քան 15 ինքնաշեն պայթուցիչ սարքեր, որոնք հանդերձված են անհայտ թունավոր նյութով: Դրանք ստեղծել են Սարմադա քաղաքի լաբորատորիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները