ԱՄՆ-ն Չինաստանի գործողությունները Հոնգկոնգում որակել է անեքսիա

12:38   09 Հուլիս 2020    242

Միացյալ Նահանգները Հոնգկոնգի համար ընդունած ազգային անվտանգության մասին օրենքը դիտարկել է որպես Հոնգկոնգի անեքսիա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:

«Հոնգկոնգը փաստացի կերպով անեքսիայի է ենթարկվել Չինաստանի կողմից, ՉԿԿ կողմից եւ նրանք իրենց կամքը փաթաթում են ժողովրդավար ժողովրդին»,- մասնավորապես ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։ Նա նաեւ խոստացել է առաջիկայում հակաչինական նոր գործողություններ ձեռնարկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները