Սլովենիայում վանդալները հրկիզել են Մելանյա Թրամփի փայտե արձանը

13:37   09 Հուլիս 2020    119

Սլովենիայում վանդալները հրկիզել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի փայտե արձանը, որը տեղադրված է նրա հայրենի քաղաքից` Սևնիցայից ոչ հեռու: Փայտե արձանը գտնվում է Սավա գետի ափին և ողջունում է քաղաքին:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հաղորդվում է, որ խեղաթյուրված արձանը հանել են պատվանդանից, կատարվում է դեպքի հետաքննություն:

Նշենք, որ 2019-ին արձանը տեղադրվել էր Սավա գետի ափին՝ Ռոժնո բնակավայրում՝ ԱՄՆ առաջին տիկնոջ հայրենի Սևնիցայի արվարձանում։ Փայտե արձանում Մելանիա Թրամփը կապույտ զգեստով է, որով ներկա էր գտնվել ամուսնու երդմնակալության արարողությանը:

Գաղափարի հեղինակը ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին է։ Նրան է պատկանում միայն քանդակի գաղափարը, իսկ աշխատանքը կատարել է տեղացի քանդակագործ Ալյոշ Ժուպևցը, որը բենզասղոցի օգնությամբ այն կյանքի է կոչել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները