Ուկրաինայում փակվել է Պորոշենկոյի դեմ հարուցված 24 գործերից մեկը

13:56   09 Հուլիս 2020    110

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն փակել է միջոցների լվացման և Кузница на Рыбальском գործարանի վաճառքի ժամանակ հարկերը չվճարելու մասին գործը, որով անցնող անձն էր երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Իլյա Նովիկովը՝ նշելով, որ դա մեկն էր Պորոշենկոյի դեմ հարուցված 24 գործերից:

Պորոշենկոն ավելի վաղ ցուցմունք էր տվել գործարանի վաճառքի, ինչպես նաև Прямой հեռուստաալիքի գնման ժամանակ հարկեր չվճարելու և իշխանության չարաշահման մասին գործի շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները