Աշխարհի ամենահարուստ մարդը կրկին թարմացրել է հարստության ռեկորդը

14:17   09 Հուլիս 2020    102

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, կրկին ռեկորդ է սահմանել՝ իր կարողությունը հասցնելով 182.6 միլիարդ դոլարի, հաղորդում է Forbes ամսագիրը:

Հուլիսի սկզբին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բեզոսի կարողությունը հասել է 171.6 միլիարդ դոլարի, որը նույնպես ռեկորդային էր: Այսպիսով, Բեզոսը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ պատմական ռեկորդ է սահմանել:

Այս ամենը տեղի է ունենում Amazon-ի բաժնետոմսերի թանկացման ֆոնին: Բեզոսին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 11.1%-ը: Ըստ Forbes ամսագրի տվյալների, Բեզոսն արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Նրա կարողությունը համարժեք է ԱՄՆ ՀՆԱ-ի 0.89%-ին և կազմում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողության 3%-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները