Ռուսաստանը Խաղաղ օվկիանոսում խորտակել է «Պրոգրես ՄՍ-13» տիեզերական բեռնատարը

14:31   09 Հուլիս 2020    118

Լույս հուլիսի 9-ի գիշերը «Պրոգրես ՄՍ-13» բեռնատար տիեզերանավը, ավարտելով իր բազմամյա առաքելությունը, լքել է Միջազգային տիեզերակայանը, մուտք գործել Երկրի մթնոլորտ և խորտակվել Խաղաղ օվկիանոսում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:

Այս գործողության բոլոր փուլերն իրականացվել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի կազմում ընդգրկված թռիչքային կառավարման կենտրոնի բալիստիկ և նավիգացիոն ծառայության մասնագետների հաշվարկների համաձայն:

Հերթական բեռնաթափումից հետո տիեզերանավը շարժվել է դեպի Երկիր: Բեռնատարի շարժիչային համակարգը սկսել է արգելակել 00:31-ին (Երևանի ժամանակով 01:31-ին), չորս րոպե անց այն դադարել է աշխատել, իսկ տիեզերանավը շարունակել է իջնել:

«Ռոսկոսմոս»-ից տեղեկացրել են, որ տիեզերանավի չայրվող կառուցվածքային տարրերի անկումը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի չնավարկվող շրջանում ՝ Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնից մոտավորապես 1800 կմ հարավ-արևելք ընկած տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները