Սերբիայի ՊՆ-ում անկարգությունները որակել են որպես քաղաքացիական պատերազմ սկսելու փորձ

14:55   09 Հուլիս 2020    99

Սերբիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսանդր Վուլինը մեկնաբանել Է հակակառավարական ելույթները երկրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեզ մոտ ահավոր բռնություն Է փողոցներում, առկա Է պետական հեղաշրջման փորձ, առկա Է իշխանության բռնագրավման եւ Սերբիայում քաղաքացիական պատերազմի դրդելու փորձ: Դա չի կարելի այլ կերպ նկարագրել եւ բացատրել: Ոչ մի պատճառ չկա Սկուպշչինայի (խորհրդարանի) շենքը հրկիզելու, Նովի-Սադի քաղաքային վարչությունը հրկիզելու, ոստիկանության վրա հարձակվելու, փողոցներում մարդկանց ծեծելու, քաղաքացիների կյանքն ու ունեցվածքն սպառնալիքի տակ դնելու»,-ասել Է նախարարը:

Սերբիայում բողոքի ակցիաներն սկսվել են հուլիսի 7-ին. հանրապետությունում համաճարակաբանական իրադրությունից եւ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված իշխանությունների գործողություններից դժգոհողները խորհրդարանի մերձակայք դուրս եկան անմիջապես այն բանից հետո, երբ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց հուլիսի 3-ից մինչեւ հուլիսի 6-ը պարետային ժամ սահմանելու մասին SARS-CoV-2-ով վարակվածների թվի աճի պատճառով:

Բախումներ են սկսվել իրավապահ մարմինների հետ, որի արդյունքում տուժել Է շուրջ 43 ոստիկան, հրկիզվել Է ծառայողական հինգ ավտոմեքենա: Նաեւ տարբեր վնասվածքներ Է ստացել ավելի քան 20 քաղաքացի, 24 ցուցարար ձերբակալվել:

Վուչիչը մայրաքաղաքում տեղի ունեցած գիշերային անկարգությունները որակել Է որպես կոպտագույն քաղաքական բռնությունը վերջին մի քանի տարվա ընթացքում եւ նշել ծայրահեղ աջ Էքստրեմիստների, քրեական հանցագործների եւ հատուկ ծառայությունների մասնակցությունը հարեւան երկրներից: Քաղաքին հասցված վնասն առաջին օրը գնահատել են 127 հազար եվրո:

Ցույցերը շարունակվել են հուլիսի 8-ին. մասնավորապես, հանրահավաքի մասնակիցները հարձակվել են կառավարող Սերբիայի առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) գրասենյակների եւ լրագրողների վրա: Նրանք պահանջել են ճշգրիտ տեղեկություններ տրամադրել COVID-19-ի զոհերի մասին եւ հանդիմանել ազգային հեռուստառադիոծառայության խմբագրության քաղաքականությունը, որը, նրանց կարծիքով, օբյեկտիվորեն չի լուսաբանում ընդդիմության գործողությունները: Նաեւ բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի մյուս քաղաքներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիայի-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները