Էկվադորի արտգործնախարարը հրաժարական է տվել

15:19   09 Հուլիս 2020    98

Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան, որը երկու տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը, հրաժարական է տվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վալենսիան ընդգծել է, որ իր որոշումը կապված չէ երկրի փոխնախագահ Օտտո Զոնենհոլցների հրաժարականի հետ, որի մասին հայտնի դարձավ երեքշաբթի:

Վալենսիան Էկվադորի արտաքին գործերի նախարարն էր 2018 թվականի հունիսի 18-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները