Իրանը համավարակի սկզբից ի վեր օրական մահերի ռեկորդային քանակություն է արձանագրել

17:03   09 Հուլիս 2020    175

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվում մահացու վախճանների քանակը մեկ օրում աճել է 221-ով եւ գերազանցել 12,3 հազարը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 9-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:

«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել է 2 079, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 250 458-ի»,- մեջբերում է նրա խոսքը ISNA գործակալությունը:

Լարին հավելել է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել է 221 պացիենտ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 12 305-ի»: Այսպիսով, Իրանում մեկ օրում մահացու վախճանների ամենամեծ թիվն արձանագրվում է երկրորդ անգամ վերջին երք օրվա ընթացքում եւ երրորդ անգամ՝ վերջին հինգ օրում:

Մահացության նախկին առավելագույն ցուցանիշը հայտարարվել է հուլիսի 7-ին (200): Առողջապահության նախարարության տվյալներով՝ 212 176 մարդ առողացել է երկրում կատարվել է կորոնավիրուսի 1 897 803 թեստ: Թեհրանն ապրիլի 11-ից աստիճանաբար չեղյալ է հայտարարում համավարկի պատճառով սահմանված միջոցները:

Բնակիչների մեծ մասը վերադարձել է աշխատանքի, գործում են առեւտրական կենտրոնները, վարսավիրանոցները եւ ռեստորանները, վերացվել է անձնական տրանսպորտով նահանգների միջեւ տեղաշարժի սահմանափակումը, շատ քաղաքներում բաց են մզկիթները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները