Սեուլի քաղաքապետին մահացած են գտել․ ԶԼՄ-ներ

17:33   09 Հուլիս 2020    229

Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են Սեուլի անհայտ կորած քաղաքապետ Պակ Վոն Սունի դին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հինգշաբթի հայտնել է չինական CGTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները:

Իր հերթին, Yonhap գործակալությունը տեղեկացնում է, որ քաղաքապետի որոնումները շարունակվում են: Ավելի վաղ Պակ Վոն Սունի դուստրը ոստիկանությանը հայտնել էր հոր անհետացման մասին:

Ըստ իրավապահների եւ քաղաքապետարանի տվյալների՝ քաղաքապետը լքել էր իր նստավայրը ժամը 10:44-ին: Նա սեւ հագուստով էր եւ սեւ ուսապայուսակով: Դրանից կարճ ժամանակ առաջ Սեուլի վարչակազմը հաղորդագրություն էր տարածել քաղաքապետի մասնակցությամբ բոլոր հանդիպումների չեղարկման մասին։ Սեուլի քաղաքապետի հեռախոսն անջատվել էր։

Ոստիկանությունը ծառայողական շներ եւ անօդաչու սարքեր է գործարկել: YTN հեռուստաալիքի տվյալներով՝ օպերացիային մասնակցում է մինչեւ 200 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ-քաղաքապետ  


Վերնագիրի այլ պիտակները