Մադուրոն Բոլսոնարուի՝ կորոնավիրուսի հետ կապված քայլերն անպատասխանատու խելագարության արդյունք է անվանել

17:38   09 Հուլիս 2020    228

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, մեկնաբանելով մայրցամաքում նոր կորոնավիրուսի տարածումը, Բրազիլիայում ռեկորդային թվերը երկրի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուի անպատասխանատու խելագարության արդյունք է անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ցանկանում եմ կիսվել իմ մտահոգությամբ… Բրազիլիայի թվերը Ժաիր Բոլսոնարուի անպատասխանատու խելագարության պատճառով են: Ես հավատում եմ, որ Բոլսոնարուն անկառավարելի է»,- ասել է Մադուրոն Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված ելույթի ժամանակ:

Նա հիշեցրել է իրավիճակը, որը հանգեցրեց վերջին սկանդալին. Բոլսոնարուն, հեռու կանգնելով լրագրողներից, հանել էր դիմակը՝ հայտարարելու համար, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Բրազիլիայի մամուլի ասոցիացիան (ABI) մտադիր է դատի տալ Բոլսոնարուին, քանի որ նա լրագրողներին կորոնավիրուսով վարակվելու ռիկսի է ենթարկել՝ խախտելով մեկուսացման ռեժիմը եւ լրատվամիջոցներին հրավիրելով անձնական հայտարարության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները