Համաշխարհային տնտեսության վիճակը կարող է ավելի վատանալ․ ԱՄՀ ղեկավար

17:55   09 Հուլիս 2020    204

Արժույթի միջազգային հիմնադրամը չի բացառել, որ համաշխարհային տնտեսության այս վիճակի հետ կապված իր կանխատեսումները կթարմացնի հաշվի առնելով ներկայիս նեգատիվ միտումները, եւ կարձանագրի ավելի մեծ անկում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան BBC-ի հետ զրույցի ընթացքում։ «Կախված այն բանից, թե ինչպես կվերանայենք մեր կանխատեսումները մի քանի շաբաթ անց, կապված այն բանից հետո, թե ինչ տվյալներ կստանանք պետությունների մեծ մասից, մենք կարող ենք ֆիքսել նաեւ տնտեսության հետագա անկում»,- ասել է Գեորգիեւան։

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսը շարունակում է ի հայտ գալ շատ երկրներում եւ թե ինչպես կզարգանա պանդեմիան, ոչ մեկին հայտնի չէ։ Նշենք, որ այս տարվա համար այս պահի դրությամբ կանխատեսված անկումը համաշխարհային տնտեսության համար 4,9 տոկոս է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՀ  


Վերնագիրի այլ պիտակները