Անկախ հանձնաժողովը կուսումնասիրի ԱՀԿ-ի արձագանքը կորոնավիրուսի համավարակին

20:23   09 Հուլիս 2020    210

Ի պատասխան միջազգային քննադատության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է անկախ հանձնաժողով ստեղծելու մասին, որը կուսումնասիրի ԱՀԿ-ի կողմից ձեռնարկված միջոցները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:

Փորձագետների խումբը կղեկավարեն Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքը եւ Լիբերիայի նախկին նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը: Անկախ հանձնաժողովի մանդատը կմշակվի ԱՀԿ անդամ պետությունների հետ համաձայնեցնելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ակնկալվում է, որ միջանկյալ զեկույցը կպատրաստվի եւ կներկայացվի ԱՀԿ երկրների առողջապահության նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները