Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազագույն մեկօրյա ցուցանիշն ապրիլից ի վեր

21:37   09 Հուլիս 2020    211

Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6509 դեպք:

Համաճարակի բռնկման պահից ի վեր ՌԴ-ում արձանագրվել է վարակման ավելի քան 707 հազար դեպք: Վարակման ցուցանիշով Ռուսաստանը ներկա պահին գտնվում է 4-րդ հորիզոնականում ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Հնդկաստանից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին մեկ օրում վարակման ամենից շատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ 568: Սա ապրիլի վեցից ի վեր ՌԴ մայրաքաղաքում վարակման դեպքերի նվազագույն ցուցանիշն է:

Յոթ շրջաններում՝ Սանկտ Պետերբուրգում, Սվերդլովսկի մարզում, Խանտի Մանսիյսկ ինքնավար շրջանում, Իրկուտսկի, Նիժեգորոդսկի մարզերում և Ալթայի երկրամասում, վարակման տվյալը գերազանցում է 200-ը:

Վերջին մեկ օրում երկրում մահացել է 176 մարդ, համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 10 843-ի:

Նախօրեին ՌԴ առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել կորոնավիրուսի բուժման համար նախատեսված երրորդ դեղամիջոցը, որը հայտնի է «Կորոնավիր» անունով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները