Իտալիայի՝ «Քովիդ-19»-ի համաճարակի կենտրոնում գտնվող քաղաքի հիվանդանոցում առաջին անգամ կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չի գրանցվել

21:46   09 Հուլիս 2020    252

Իտալիայի՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման կենտրոնում հայտնված Լոմբարդիա մարզի Բերգամո քաղաքի հիմնական հիվանդանոցում փետրվարի 23-ից ի վեր առաջին անգամ կորոավիրուսով հիվանդներ չեն եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ հիվանդանոցում այսօր առաջին օրն է, որ «Քովիդ-19»-ով հիվանդներ չեն ունեցել:

Իտալիան կորոնավիրուսի հետևանքով ամենատուժած եվրոպական երկիրն է, որտեղ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է մոտ 35 000 մարդ: Համաճարակի ողջ ընթացքում ապենինյան երկրում հայտնաբերվել է վարակման ավելի քան 242 հազար դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները