Սեուլի քաղաքապետը մահվանից առաջ նամակ է գրել

10:57   10 Հուլիս 2020    190

Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սուն, ում երեկ մահացած էին գտել, մահվանից առաջ գրություն է թողել աշխատասեղանին։ Նա ներողություն է խնդրել մտերիմներից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով քաղաքային վարչակազմի աղբյուրին։

«Մեղավոր եմ բոլորի առաջ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հետ են եղել։ Ես մշտապես մեղավորություն կզգամ ընտանիքի առաջ, որին ցավից բացի, ոչինչ չեմ կարողացել տալ։ Ներեք ամենը»,-ասվում է տեքստում։

Քաղաքապետը խնդրել է դիակիզել իրեն և աճյունափոշին ցրել ծնողների գերեզմանի վրա։

Երեկ՝ 7 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո, 64-ամյա պաշտոնյայի դին հայտնաբերել էին նրա նստավայրից ոչ հեռու՝ անտառային տեղանքում։ Տղամարդու անհետացումից հետո ոստիկանությանն էր դիմել նրա դուստրը։ Նախնական վարկածով՝ քաղաքապետն ինքնասպան է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ  


Վերնագիրի այլ պիտակները