Ասադը բարձր է գնահատել Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին հուշագրի ստորագրումը

12:23   10 Հուլիս 2020    264

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Mehr»-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հուշագրի ստորագրումը:

Իրանի զինված ուժերի աշխատակազմի ղեկավար, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների պաշտոնատար անձանց միջեւ երկկողմ հանդիպումների արդյունքների եւ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին հուշագրի ստորագրման կապակցությամբ:

Ըստ նրա՝ հուշագիրը ցույց է տալիս Իրանի եւ Սիրիայի միջեւ ռազմավարական հարաբերությունների մակարդակը եւ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում երկար տարիների համատեղ համագործակցության արդյունք է հանդիսանում։

Բաղերին, իր հերթին, ընդգծել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման շարունակման կարեւորությունը՝ հայտարարելով, որ դա բխում է երկու երկրների շահերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաշար-Ասադ  


Վերնագիրի այլ պիտակները