Գերագույն դատարանը Թրամփին պարտավորեցրել է հրապարակել հարկային հայտարարագրերը

14:18   10 Հուլիս 2020    136

ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է Կոնգրեսի մի քանի հանձնաժողովների ներկայացրած հայցը և նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել հարկային հայտարարագրերը ներկայացնել Նյու Յորքի դատախազ Սայրուս Վենսին, հայտնում է Reuters գործակալությունը։

Կոնգրեսում հայտարարել են, որ այդ փաստաթղթերն անհրաժեշտ են պարզելու համար՝ արդյոք նախագահը ներգրավված է եղել փողերի լվացման և ծառայողական լիազորությունների չարաշահման համար, թե ոչ։

Նշվում է, որ դատարանը մերժել է Սպիտակ տան ղեկավարի՝ նախագահական անձեռնմխելիության մասին հայտարարությունը, սակայն միևնույն ժամանակ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համար փակել է նախագահի ֆինանսական հաշվետվությունների հասանելիությունը։

Այսպիսով՝ Թրամփին պատկանող Mazars LLP հաշվապահական ընկերությունը, ինչպես նաև Capital One և Deutsche Bank բանկերը ստիպված են Թրամփի վեջին 9 տարվա ֆինանսական փաստաթղթերը հանրայնացնել։

Այդ տվյալների ուսումնասիրության ընթացքում Սայրուս Վենսը ծրագրում է իմանալ՝ արդյոք վճարումներ են արվել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին և Playboy ամսագրի նախկին մոդել Քարեն Մաքդուգալին, որոնք հայտարարել են, որ սեռական կապ են ունեցել նախագահի հետ։

Սպիտակ տան ղեկավարը հավանություն է տվել Գերագույն դատարանի՝ Ներկայացուցիչների պալատի համար հաշվետվությունների հասանելիության կասեցմանը, սակայն նաև քննդատել է իր հարկային փաստաթղթերի հրապարակման մասին հրամանը։

«Սա կախարդների քաղաքական որս է, նման բան երբեք որևէ մեկը չի տեսել։ Սա կախարդների իսկական որս է, Մյուլերի հետաքննությունը նույնպես կեղծ էր, բայց ես հաղթեցի։ Սա ևս մի մեծ քաղաքական կեղծարարություն է»,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները