Չինաստանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ

14:23   10 Հուլիս 2020    129

Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի կազմակերպությունների նկտամամբ:

Ինչպես տեղեկացնում Է Hayatsk.info-ն, ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում այսպես Է մեկնաբանել չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:

«ԱՄՆ-ի հիշյալ միջոցները կոպիտ միջամտություն են ՉԺՀ-ի ներքին գործերին եւ միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում, դա խիստ բացասական ներգործություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք դատապարտում ենք այդ քալը եւ մերժում ենք այն»,- ասել նա:

«Որպես այդ սխալ քայլի պատասխան միջոց Չինաստանը որոշում Է ընդունել համաչափ միջոցներ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք անպատշաճ վարմունք են թույլ տվել Սինցզյանի նկատմամբ»,- հավելել Է դիվանագետը: Այն հարցին, թե հատկապես ով Է պատժամիջոցների ցուցակի ֆիգուրանտը, Չժաո Լիցզյանը պատասխանել Է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները