Ֆորմուլա-1․ Ռուսաստանի Գրան պրի մրցաշարը կանցկացվի հանդիսականների ներկայութամբ

15:48   10 Հուլիս 2020    454

«Сочи Автодром»-ը հաստատել է, որ 2020 թվականի Ռուսաստանի Գրան պրի մրցաշարը կանցկացվի հանդիսականների ներկայութամբ:

«Երկրպագուները կկարողանան դիտել աշխարհի լավագույն ավտոարշավորդների մրցավազքը Սոչիի ավտոդրոմի տրիբունաներից», – ասվում է Twitter-յան պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Գրան պրիի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 27-ին և կլինի մրցաշրջանի տասներորդ փուլը:

Հուլիսի 5-ին Ավստրիայի Սփիլբերգ քաղաքում մեկնարկեց Ֆորմուլա-1-ի 2020 թվականի մրցաշրջանը։ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտտասը Pole Position-ից սկսեց արշավն ու կարողացավ 71 շրջան պահպանել իր դիրքն ու հաղթել Ավստրիայի Գրան-Պրիում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆորմուլա-1  


Վերնագիրի այլ պիտակները