Մերկելը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետների հետ

16:15   10 Հուլիս 2020    343

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտարարել Է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը:

«Մերկելը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ: Զրուցակիցները կխոսեն կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների, առաջիկա Եվրոպական խորհրդի մասին, ինչպես նաեւ կքննարկեն երկկողմ եւ եվրոպական քաղաքականության հարցեր»,-հայտարարել Է Ֆիցը՝ հանդես գալով հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Մերկելը եւ Կոնտեն մամուլի ասուլիս կանցկացնեն Երեւանի ժամանակով մոտավորապես 19:30-ին: Հուլիսի 14-ին Մերկելը հանդիպում կունենա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ: «Երեքշաբթի օրը Մերկելը Բեռլինում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին կընդունի ընթրիքի:

Խոսք կլինի Գերմանիայի նախագահության գերակայությունների մասին, զրույցի կենտրոնում կլինի կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետեւանքների դեմ պայքարը, ինչպես նաեւ կխոսվի Եվրոպական խորհրդին նախապատրաստվելու մասին. բացի այդ, կողմերը կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարցերի վերաբերյալ»,-հայտարարել Է Ֆիցը, հավելելով, որ երկու պետությունների կառավարությունների ղեկավարները նաեւ մամուլի ասուլիս կանցկացնեն Երեւանի ժամանակով մոտավորապես 20:30-ին:

Հուլիսի 16-ին Մերկելը կուղեւորվի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին (Եվրոպական խորհուրդ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները