Գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսից հետո իմունիտետի խաթարումների մասին

17:17   10 Հուլիս 2020    213

Չինական Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել և եկել են այն եզրահանգման, որ նրանք, ովքեր նոր տեսակի կորոնավիրուսային վարակ են ունեցել, իմունային համակարգում երկարատև խաթարումներ են ունենում:

Ուսումնասիրության արդյունքները տեղադրվել են medRxiv կայքում:

Նշվում է, որ նրանք ուսումնասիրել են տարբեր տարիքի և սեռի 55 հիվանդների առողջական վիճակը, ովքեր ունեցել են COVID-19: Գիտնականները պարզել են, որ նվազել է լիմֆոցիտների մակարդակը, որոնք պատասխանատու են իմունիտետի համար: Միևնույն ժամանակ, լիմֆոցիտները չեն վերականգնվել նույնիսկ ապաքինվելուց 11 շաբաթ անց:

Հրատարակության հեղինակները կարծում են, որ SARS-CoV-2 վիրուսն ուժեղ ազդեցություն ունի արյան բջիջների և հավանական իմունային խանգարումների վրա:

Ըստ «Իզվեստիա» թերթի, Ռուսաստանի գիտնականները նույնպես հաստատում են, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է հանգեցնել լիմֆոցիտների նվազմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չին  


Վերնագիրի այլ պիտակները