Սինգապուրում խորհրդարանական ընտրություններ են

18:07   10 Հուլիս 2020    338

Սինգապուրում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցում է ռեկորդային թվով՝ 12 ընդդիմադիր կուսակցություն:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, ընտրելու իրավունք ունի 21 տարին լրացած ավելի քան 2.65 միլիոն քաղաքացի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սահմանադրության համաձայն՝ ընտրությունների արդյունքներով ձայների մեծամասնությունը հավաքած կուսակցությունը կառավարություն է ձևավորում, վերջինն էլ՝ նախագահ ընտրում: Սպասվում է, որ նոր ձևավորվելիք կառավարության հիմքը չորրորդ սերնդի լիդերներն են լինելու, որոնց շարքում կենտրոնական անձը փոխվարչապետ, ֆինանսների նախարար Հեն Սվի Կիտը: Դիտորդների կանխատեսմամբ՝ հենց նա էլ զբաղեցնելու է ապագա կառավարության ղեկավարի պաշտոնը:

Ընտրատեղամասերը գործելու են մինչև ժամը 20:00-ն: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով քվեարկության մասնակցել չեն կարող վարակված քաղաքացիները, որոնք բուժում են ստանում հիվանդանոցներում և ժամանակավոր մեկուսացման վայրերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները