Գերմանիայի նախարարները հրաժարվել են մասնակցել G7-ի գագաթնաժողովին. Spiegel

19:21   10 Հուլիս 2020    294

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը և ֆինանսների նախարարության ղեկավար Օլաֆ Շոլցը հրաժարվել են մասնակցել G7-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 29-ին Վաշինգտոնում կայանալիք նախարարների հանդիպմանը, հաղորդում է Spiegel պարբերականը՝ աղբյուրներին հղումով:

Ընդ որում, պարբերականի տվյալներով, Գերմանիան պատրաստ է Վաշինգտոն առերես ​​հանդիպման ուղարկել փոխնախարարներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է անձամբ մասնակցել G7-ի երկրների հանդիպմանը:

Ավելի վաղ, Միացյալ Նահանգները կորոնավիրուսի պատճառով G7-ի գագաթնաժողովը հետաձգել էր մինչև հունիսի վերջ, շեշտելով, որ «մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդները հետաքրքրված են դեմ առ դեմ հանդիպումով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները