Իշխանությունները հերքել են Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը

17:54   10 Հուլիս 2020    356

Տեղական իշխանությունները հերքել են տեղեկությունները, թե Իրանում՝ Թեհրանի արևմտյան մասում, տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյուն է լսվել Իրանի Թեհրան նահանգի արևմուտքում: Հեռուստառադիոընկերությունը նաև նշել է, որ Թեհրան նահանգի Կոդս քաղաքում խաթարվել է էլեկտրամատակարարումը:

«Ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել Կոդս քաղաքում, կամ նույնիսկ Հերմդերայում (քաղաք երկրի հյուսիսում - խմբ.)», - ասել է Կոդս շրջանի ղեկավարն՝ ավելացնելով, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառը տեղի հիվանդանոցներից մեկում անսարքությունն էր, այն տևել է հինգ րոպե:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները