Նոտր Դամի սրաձողը կվերականգնվի գոթական բնօրինակի դիզայնով

20:22   10 Հուլիս 2020    310

Անցյալ տարվա ապրիլին հրդեհի հետեւանքով տուժած Նոտր Դամի տաճարի սրաձողը կվերականգնվի գոթական բնօրինակի դիզայնով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է այս որոշման մասին՝ վերջ տալով ենթադրություններին, որ սրաձողը կվերակառուցվի ավելի ժամանակակից ոճով:

նա նշել է, որ ցանկանում է, որպեսզի վերականգնումն ավարտվի մինչեւ 2024 թվականը, երբ Փարիզում օլիմպիական խաղեր կանցկացվեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Մակրոնի հիմնական մտահոգությունը «վերակառուցումը չհետաձգելն ու չբարդացնելն է, այլ՝ պարզել իրավիճակը»: Միջազգային մրցույթի հիման վրա ժամանակակից սրաձողի նախագծման գործընթացը կարող է անհարկի ձգձգումներ առաջացնել: «Նախագահը վստահում է մասնագետներին եւ հավանություն է տալիս նախագծի հիմնական առանձնահատկություններին, որը ներկայացվել է գլխավոր ճարտարապետի կողմից, ով նախատեսում է նույն տեսքով վերակառուցել սրաձողը»,- նշվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները