Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Հուլիսի 15-ից կսկսվեն միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով բանակցությունները: Ենթադրում ենք, որ Տրանսպորտի նախարարությունն ու «Ռոսավիացիա»-ն կառավարությանը կտեղեկացնեն, թե ինչպես են ընթանում բանակցությունները:
Յուրքանաչյուր 2 շաբաթը մեկ կգնահատենք երկրներում համաճարակաբանական վիճակը այն չափանիշների հիման վրա, որոնց մասին հայտարարել էին»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ կա նման 3 չափանիշ: Առաջինը՝ վերջին 14 օրում հիվանդացության մակարդակը պետք է լինի 40-ի մակարդակի վրա՝ 100 000 բնակչությանը բաժին ընկնող, երկրորդը՝ միջին օրական աճը չպետք է գերազանցի 1 տոկոսը: Եվ երրորդը՝ վիրուսի տարածվածությունը, այն եւս չպետք է գերազանցի 1 տոկոսը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ