ԵՄ-ն 5 մլրդ եվրո կպահուստավորի՝ ի դեպս Brexit-ի շուրջը բանակցությունների ձախողման

21:58   10 Հուլիս 2020    304

Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել է Միության 2021 – 2027 թվականների բյուջեում պահուստավորել 5 միլիարդ եվրո Եվրամիության երկրներին անհետաձգելի օգնություն ցույց տալու համար Մեծ Բրիտանիայի հետ առևտրական համաձայնագրի շուրջը բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ից վերջինս դուրս գալուց (Brexit) հետո:

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը այդ մասին հայտարարել է հուլիսի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես առաջարկել եմ յոթնամյա բյուջետային պլանի մեջ մտցնել հոդված (Միության երկրներին – ծանոթ. խմբ.) անհետաձգելի օգնություն ցույց տալու մասին 5 միլիարդ եվրո առավելագույն ծավալով՝ առանց համաձայնագրի Brexit-ի դեպքում»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները