Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն անցել է 70 հազարից

10:05   11 Հուլիս 2020    199

Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 70 հազարը:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 1 800 827-ի: Վերջին 24 ժամում մահացել է 1 214 մարդ, ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 70 398-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ապաքինվել է ընդհանուր ավելի քան 1 միլիոն մարդ: Նշվում է, որ Բրազիլիան աշխարհում երկրորդն է ոչ միայն կորոնավիրուսով վարակումների, այլև Covid-19-ի հետևանքով զոհերի թվով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները