Կոռուպցիոն դեպք Վրաստանի ՆԳՆ-ում. կին ոստիկան է ձերբակալվել

10:56   11 Հուլիս 2020    375

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակից Վերիկո Իմերիշվիլին ձերբակալվել է` կաշառք ստանալու մեղադրանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Տեղեկությունը հաստատել է Ներքին գործերի նախարարությունը: Կին ոստիկանի ձերբակալության մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (հատկապես խոշոր չափի կաշառք ստանալը): Մեղքն ապացուցելու դեպքում ոստիկանին 11-15 տարվա ազատազրկում է սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները