LinkedIn-ին դատի են տվել Apple-ի օգտատերերի զգայուն տեղեկությունն ապօրինի ընթերցելու համար

11:24   11 Հուլիս 2020    261

Նյու Յորքից Apple-ի օգտատեր Ադամ Բաուերը դատի է տվել LinkedIn-ին զգայուն տեղեկությունն ապօրինի ընթերցելու համար, հաղորդում է Reuters-ը:

Apple-ի կայքում ասվում է, որ Universal Clipboard հավելվածը թույլ է տալիս օգտատերերին պահել տեքստերը, լուսանկարներն ու տեսանյութը Apple-ի մի սարքի վրա, ապա այն տեղափոխել Apple-ի այլ սարքի վրա:

Հայցի համաձայն՝ LinkedIn-ն ընթերցել է տեղեկությունը Universal Clipboard-ի վրա՝ չտեղեկացնելով այդ մասին օգտատիրոջը:

Բողոքում նշվում է, որ LinkedIn-ը հետեւել է ոչ միայն իր օգտատերերին, այլ նաեւ մոտակա համակարգիչներին եւ այլ սարքերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: LinkedIn   Apple  


Վերնագիրի այլ պիտակները