Կալիֆոռնիայում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում առնվազն 8000 կալանավոր ազատ կարձակվի

12:06   11 Հուլիս 2020    255

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ուղղիչ և վերականգնողական հիմնարկների բաժանմունքը (CDCR) նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ծրագրում է մինչև օգոստոսի վերջ առնվազն 8000 կալանավորի ազատ արձակել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով գերատեսչության մամուլի ծառայությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ համավարակի դեմ պայքարի համար արդեն ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտից նահանգում կալանավորների թիվն արդեն նվազել է մոտ 10 000-ով, իսկ այժմ ծրագրվում է ևս 8000 հոգու ազատ արձակել։

«Այս միջոցառումները ձեռնարկվում են կալանավորների և աշխատակիցների առողջության և անվտանգության ապահովման համար։ Մենք ձգտում ենք ծանրաբեռնվածության նվազեցման այս քայլերն այնպես իրականացնել, որպեսզի դրանք համաձայնեցված լինեն և՛ հասարակական առողջապահության, և՛ հանրային անվտանգության պաշտպանութամբ»,- հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Ռալֆ Դիազը։

Նշվում է, որ ազատ կարող են արձակվել միայն այն կալանավորները, որոնց պատիժը կրելու ժամկետի սպառմանը մնացել է մեկ տարի կամ դրանից քիչ ժամանակ, և որոնց կողմից բռնի գործողությունների մեծ ռիսկ չկա։ Սակայն ազատ չեն կարող արձակվել այն կալանավորները, որոնք իրենց պատիժը կրում են ընտանեկան բռնության, բռնության կիրառմամբ հանցագործությունների և սեռական բնույթի հակաօրինական գործողությունների համար։

ԱՄՆ-ում, վերջին տեղեկությունների համաձայն, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 291 786 միլիոն դեպք, մահացել է 136 671, ապաքինվել՝ 1 460 495 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները