Առևտրականների բողոքի ակցիան Երևանում. չեն պատրաստվում լքել տարածքը

12:12   11 Հուլիս 2020    442

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գործող շուկայի աշխատակիցներին քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչները փորձել են հեռացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միջադեպը վերածվել է առևտրականների կողմից բողոքի ակցիայի, որից հետո, մեր տեղեկություններով, առևտրականներ են բերման ենթարկվել։

Բանն այն է ,որ Շուկայում հին իրերի առեւտուր իրականացնող մարդիկ խնդրում են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ գոնե օգոստոսի 15-ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երեւանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկի։

Շուկայի աշխատողները պնդել են, որ այստեղ իրենց տեղը բոլորը գիտեն, ում ինչ պետք է լինում, արագ գտնում են։

«Էդ ի՞նչ ենք վաճառում, որ տենց ոգևորվել եք, քրչոտ ապրանքներ են էլի, մի կտոր հացի փող է»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները