Լեհաստանում լռության օր է

12:56   11 Հուլիս 2020    204

Լեհաստանում այսօր լռության օր է: Վաղը տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Մինչ ընտրական տեղամասերի փակվելը երկրում արգելվում է նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Կարգը խախտողների համար նախատեսված է տուգանք՝ 500 հազարից մինչև 1 միլիոն լեհական զլոտի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել 11 թեկնածուներից 2-ը՝ գործող նախագահ Անջեյ Դուդան և ընդդիմադիր գործիչ Ռաֆալ Տշասկովսկին: Ընտրությունների առաջին փուլում Դուդան հավաքել էր 43,5 տոկոս ձայն, իսկ Տշասկովսկին՝ 30,46:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները