Ճապոնիան եւ ԱՄՆ-ը Լուսնի յուրացման մասին հռչակագիր են ստորագրել

14:03   11 Հուլիս 2020    235

Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարության եւ ԱՄՆ Աէրոնավտիկայի եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային գործակալության (NASA) ներկայացուցիչները Լուսնի յուրացման մասին հռչակագիր են ստորագրել, հաղորդում է Nikkei թերթը:

Նշվում է, որ հռչակագիրը ենթադրում է ճապոնական կողմի մասնակցություն Gateway լուսնաշուրջ կայանի ծրագրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ճապոնիան հայտարարել էր լուսնային ծրագրին միանալու մտադրության մասին 2019-ի հոկտեմբերին:

2019-ի գարնանը NASA-ն հայտարարել էր, որ Լուսնի յուրացման նոր ծրագիրը ստացել է Artemis (Արտեմիս) անվանումը։ Այն բաղկացած կլինի երեք փուլից՝ առաջին (Artemis 1), որով նախատեսվում է անօդաչու թռիչք Orion նավի վրա տեղադրված Space Launch System (SLS) հրթիռով Լուսնի շուրջ եւ նրա վերադարձ Երկիր 2020 թվականի երկրորդ կեսին։ Երկրորդ փուլը (Artemis 2) նախատեսում է Երկրի բնական արբանյակի շուրջ թռիչք անձնակազմով, 2022 թվականին։ Երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն կիրականացնի աստղագնացների վայրէջք Լուսնի վրա 2024 թվականին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները