Նյու Յորքի քաղաքապետը հայտնել է զինված անկարգություններին վերջ տալու հաստատակամության մասին

14:19   11 Հուլիս 2020    212

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, չնայած քաղաքի ոստիկանության բուջեն 1 միլիարդ դոլարով կրճատելու հայտարարությանը, ոստիկանությանը հանձնարարել է ավելի մեծ թվով աշխատակիցներ տեղակայել շաբաթներ շարունակ անկարգությունների կենտրոն դարձած փողոցներում, հայտնում Daily Mail պարբերականը։

Քաղաքապետը նպատակ ունի դադարեցնել հուլիսի 4-ից քաղաքում նոր թափ առած զինված բռնության ալիքը, որի ընթացքում կրակ է բացվել 63 մարդու վրա, գրանցվել է առնվազն 11 զոհ:

«Մենք կվերադարձնենք Հարլեմի և ամբողջ քաղաքի փողոցները, ամենը զրոյից կսկսենք»,- հայտարարել է քաղաքապետը մամուլի ասուլիսի ժամանակ և հավելել, որ պատրաստվում են կոտրել բռնության օղակը։

Քաղաքապետը մանրամասնել է, որ հենց այս գիշերվանից սկսած անկարգությունների «օջախներում» ոստիկանական, պարեկային ծառայողների խստացված հսկողություն է իրականացվելու, դրան մասնակցելու են նաև համայնքային առաջնորդներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ քաղաքում զանգվածայի անկարգությունները սկսվել են ոստիկանության 6 մլրդ դոլար ծավալով բուջեն 1 միլիորդ դոլարով կրճատելու վերաբերյալ քաղաքապետի հայտարարությունից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆյուՅորք  


Վերնագիրի այլ պիտակները