«Թալիբանի» հարձակման հետևանքով Աֆղանստանի հարավ-արևմուտքում ոստիկան է սպանվել

14:27   11 Հուլիս 2020    216

Աֆղանստանի հարավ-արևմուտքում գտնվող Ֆարահ նահանգում անցակետի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով մեկ ոստիկան է սպանվել, վեցը գերեվարվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նահանգի խորհրդի անդամ Դադուլլահ Քեյնի՝ «Թալիբանը» հարձակվել է ուրբաթ երեկոյան:

Ֆարահ նահանգի ոստիկանապետը հրաժարվել է մեկնաբանել դեպքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թալիբան  


Վերնագիրի այլ պիտակները