Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 142 մարդ

15:36   11 Հուլիս 2020    251

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 2 262-ով։

Վիրուսակիրների ընդհանուր թիվը հասել է 252 720-ի։ Վերջին քսանչորս ժամվա կտրվածքով մահացությունների թիվը կազմել է 142 մարդ։

Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր, մահացությունների թիվը կազմում է 12 447 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 215 500 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 12 393 488 մարդ: Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 557 491 մարդ, առողջացածներինը` 7 224 882 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները